Deprecated: str_replace(): Passing null to parameter #3 ($subject) of type array|string is deprecated in /home/med-practic.com/public_html/classes/phpSEO.php on line 43

Deprecated: mb_substr(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home/med-practic.com/public_html/classes/phpSEO.php on line 36
Ռեֆլեքսոթերապիա. axiomed.am
Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ֆիզիոթերապևտիկ ծառայություններ

Ռեֆլեքսոթերապիա. axiomed.am

Ռեֆլեքսոթերապիա. axiomed.am

Ռեֆլեքսոթերապիան (ակուպունկտուրա) արևելյան բժշկության հնագույն մեթոդներից է, որի հիմքում ընկած է մարդու մարմնի կառուցվածքի, տեղային նյարդային կենտրոնների տեղաբաշխման իմացությունը: Այն ունի մի շարք այլ ավելի քիչ հայտնի անվանումներ՝ ասեղնաբուժություն կամ Չժեն-Ցզյու թերապիա:

 

Ակուպունկտուրան կամ Չժեն-Ցզյու թերապիան (թարգմանվում է նաև ասեղ-այրում թերապիա) – արևելյան բժշկության հիմքն է: Ակուպունկտուրայի պատմությունը սկսվում է դեռ նախագրային Չինաստանից: Այս համակարգի տեսական հիմքը Ցի կենսական էներգիայի հոսք ասեղնաբուժություն կամ Չժեն-Ցզյու թերապիա ի կառավարումն է: Ակուպունկտուրայի մասին առաջին գրավոր հիշատակումները գտնվել են դեռ մ.թ.ա. III դարում թվագրվող հնագույն տեքստերում:

 

Մինչ օրս ասեղնաբուժությամբ և այրման միջոցով (հատուկ բույսերից պատրաստված սիգառներով) բուժումը (չժեն-ցզյու թերապիա) Չինաստանում բուժման ամենատարածված մեթոդներն են: Գոյություն չունի հնագույն ժողովրդական բժշկության նույնքան տարածված մեթոդ, որքան այս երկուսը, որոնք հիմնականում տարբերվում են օգտագործվող գործիքներով:

 

Ասեղնաբուժության համար օգտագործվող կետերի (կենսական ակտիվ կետեր) քանակը շուրջ 664-ն է, որոնցից 150-ը հիմնական կետերն են: Բոլոր կետերն ունեն ճշգրիտ տեղագրական դիրքեր և որոշակի թերապևտիկ նշանակություն:

 

Հիվանդության առաջացմանը, օրգանիզմում դրա տարածմանը և ախտանիշների ձևով դրան հետևել կարելի է պուլսային ախտորոշման միջոցով, որը ակուպունկտուրայի անբաժանելի մասն է: Ակուպունկտուրային պուլսային ախտորոշումը կարևոր է, առաջին հերթին, այն պատճառով, որ բժիշկը հասկանա, թե օրգանիզմի էնեգոմատակարարումն ինչ վիճակում է և ըստ դրա էլ` ցուցաբերի ամբողջ օրգանիզմի բուժման անհատական մոտեցում:

 

Ակուպունկտուրայի ցուցումները.

 

Скриншот 2015-03-07 13.03.54   ալերգիկ վիճակ, բրոնխային ասթմա և ասթմատիկ բրոնխիտ, մաշկային ալերգիկ երևույթներ,

 

Скриншот 2015-03-07 13.03.54   նյարդաբանական հիվանդությունների մեծ շրջանակ՝ մասնակի կաթված, կաթված, դիմային ու եռօրյակ նյարդերի բորբոքում, օստեխոնդրոզի դեպքում ռադիկուլյար համախտանիշ, ուղեղի կաթված և այլն,

 

Скриншот 2015-03-07 13.03.54   քրոնիկ սթրես, հոգնածություն, իմունիտետի անկում,

 

Скриншот 2015-03-07 13.03.54   ստամոքսի խոցային հիվանդության և տասներկումատնյա աղիքի բուժում, լեղուղիների դիսկինեզիա, ենթաստամոքսային գեղձի և բարակ ու հաստ աղիների բորբոքում,

 

Скриншот 2015-03-07 13.03.54   գինեկոլոգիական, էնդոկրին և մաշկաբանական հիվանդություններ:

 

Ակուպունկտուրայի (ասեղնաբուժության) տեսակները

 

Ասեղնաբուժությունը (ակուպունկտուրան) լինում է պարզապես ակուպունկտուրա (դասական) և միկրոակուպունկտուրա (միկրոասեղնաբուժություն), էլեկտրոակուպունկտուրա, աուրիկուլյար ակուպունկտուրա (ազդեցություն ականջախեցու կետերի վրա), Սու-Ջոկ թերապիան, որը ձեռքի ափերի ու ոտնաթաթերի համապատասխան կետերի միջոցով զանազան հիվանդությունների բուժման մեթոդ է, կրանիոպունկտուրա (ազդեցություն սկալպի (գլխի) կետերի վրա), մագնիսապունկտուրա (մագնիսական դաշտի ազդեցություն) և այլն:

 

Դասական ակուպունկտուրա

 

Դասական 03:04:37 ցուցումներից՝ օգտագործվում են էլեկտրոիմպուլսների տարբեր տեսակներ՝ բարձ հաճախականության իմպուլսներ նախատեսված անալգեզիայի(ցավազրկման), հանգստացնելու, մկանային ու անոթային սպազմը հանելու համար:Ցածր հաճախականության իմպուլսներ նախատեսված կաթվածների, վնասված մկաններ, հոդերի, ջլերի համար: Ոչ ռեգուլյար իմպուլսներ՝ ռևմատիզմի, դիմային մկանների կաթվածի դեպքում ցավային ախտանիշը հանելու համար: Ընդհատվող իմպուլսներ՝ կաթվածների դեպքում, սղոցանման իմպուլսներ՝ դիաֆրագմալ նյարդի ակտիվացման համար, օգտագործվում է շնչառական խանգարումներով հիվանդների վերակենդանացման և արյան շրջանառության կարգավորման, ինչպես նաև ` մերիդիանի էներգիայի շրջանառության համար:

Սկզբնաղբյուր. axiomed.am
Լուսանկարը. axiomed.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՍՔԵՆԱՌ թերապիա
ՍՔԵՆԱՌ թերապիա

ՍՔԵՆԱՌ-թերապիան բուժման ռեֆլեքսային, ոչ դեղամիջոցային, ոչ սպեցիֆիկ մեթոդ է, որի վերջնական արդյունքը ինքնավերականգնման բնական մեխանիզմների ակտիվացումն է...

Բուժում

Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148